Հայաստանի արտաքին պարտքը 2018-ին եղել է 5,7 միլիարդ դոլար, հիմա 12,2 միլիարդ դոլար է: Նիկոլ Փաշինյանը , երբ ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում աղմկում, ձայնը երկինք էր հասցնում, երբ կառավարությունը նոր վարկ էր վերցնում։
Ամառն անցավ, մի քանի օրից աշուն է , սակայն ո՛չ կարտոֆիլը, ո՛չ վարունգն ու պոմիդորը, ո՛չ էլ մրգերը չէժանացան։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանում միտումնավոր վերացրին գյուղնախարարությունը, այն դարձրին էկոնոմիկայի նախարարության վարչություն։
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Երևանում օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշը, ինչպես նաև ծծմբային գազի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը: Մինչդեռ ըստ նրա՝ պատկան մարմինները կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկում աղտոտվածության մակարդակը նվազեցնելու կամ էլ ձեռնարկած միջոցները բավարար չեն եղած խնդիրները վերացնելու համար: Նրա խոսքով՝ Երևանում ապրելը էկոլոգիական տեսանկյունից վտանգավոր է առողջության համար։
44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով:
Հնարավոր հարյուրավոր կամ հազարավոր զոհերի, մարդկանց առողջությանը և Հայաստանի տնտեսությանը հասցված ահռելի վնասի դեպքում, ինչպես դա եղավ մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության մեծ տարածվածության ժամանակ, պատասխանատուն դարձյալ Նիկոլն է լինելու իր ոհմակի հետ միասին՝ իրենց հանցավոր անգործությամբ, բնակչության վարակվածությամբ հայտնի պետություններից օտարերկրացիների մուտքը չարգելելով կամ չսահմանափակելով:
Շրջակա միջավայրի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հանցավոր անգործություն են դրսևորում․ օդի աղտոտվածությունը մայրաքաղաքում ծծմբի երկօքսիդով (SO2) գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները, իսկ կոնկրետ գործողություններ չեն արվում։
Իրան-Իսրայել պատերազմի սկիզբը իր հետ բերեց նոր ռազմա-քաղաքական իրողություններ, այն, ինչ արդեն ակնհայտ երևում է:
- Պայմանականորեն՝ «երրորդ համաշխարհային պատերազը» մտավ նոր՝ երրորդ փուլ, ուկրաինական պատերազմը և պատերազմը Գազայի հատվածում առաջին և երկրորդ էտապներն են:
- Վարկաբեկվեց Իսրայելի անխոցելիության առասպելը. պարզվեց, որ F-35-ը նույնպես խոցելի է...